Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում Նիզամի Գյանջևիի անվան Ադրբեջանի և կովկասագիտության գիտական կենտրոն կստեղծվի: Կենտրոնի ստեղծման նախաձաձեռնության մասին հուշագիր է ստորագրվել համալսարանի միջազգային զարգացման հարցերով տնօրեն Լիզլ Էլդերի և Մոսկվայի պետական համալսարանի Բաքվի մասնաճյուղի ռեկտոր, Բրիտանա-ադրբեջնական միության համանախագահ Նարգիզ Փաշաևայի միջև, հաղորդում է ադրբեջանական 1news.az-ը:

Փաշաևայի այցը Օքսֆորդ չի սահմանափակվել միայն հուշագրի ստորագրմամբ: Նա համալսարանի արևելագիտության ֆակուլտետում ադրբեջանցի բանաստեղծ Նիզամի Գյանջևիին նվիրված դասախոսություն է կարդացել, որին մասնակցել է նաև ֆակուլտետի դեկան էդմունդ Հերզիգը:

Մեկնաբանել