Google+-ը շարունակում է զարգանալ

Google+ սոցցանցը շարունակում է զարգանալ: Google-ի փոխնախագահ Վիկ Գունդոտրան հայտարարել է, որ սոցցանցի ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է 540 մլն-ը, այն դեպքում, որ դեռ 2013թ․ մայիսին լսարանը կազմում էր 390 մլն մարդ:

Գունդոտրայի խոսքով՝ յուրաքանչյուր շաբաթ Google+-ի ներսում ներբեռնվում է շուրջ 1,5 մլրդ լուսանկար: Համեմատության համար նշենք, որ 2004-ին հիմնադրված Facebook-ը շաբաթական ունի 2,5 մլն լուսանկարների ներբեռնում, իսկ Google+-ը, որը ներդրվել է 2011-ին, արդեն ունի շաբաթական 1,5 մլրդ ներբեռնում: Այս պատճառով ընկերությունը որոշել է զարգացնել ծառայության կապի ու բովանդակության փոխանակման գործառույթները:

Ակնթարթային տեսահաղորդագրությունները, ինչպես բջջային սարքավորումներում, այնպես էլ անհատական համակարգիչներում, արդեն աշխատում են ամբողջական էկրանի ռեժիմում: Android-ի համար նախատեսված Hangouts տարբերակով արդեն հնարավոր է ուղարկել օգտատիրոջ գտնվելու վայրի քարտեզը, ինչպես նաև sms-ներ՝ առանց այլ բջջային ծրագրերին անցում կատարելու: Ավելացել է նաև GIF անիմացիոն նկարների հետ աշխատելու հնարավորությունը: iOS համակարգի համար նախատեսված ծրագիրը համալրվել է լուսանկարների և տեսանյութերի ակնթարթային ներբեռնման գործառույթով:

Google+-ն այսուհետ կճանաչի նաև հազարավոր տարատեսակ օբյեկտներ, որոնք պատկերված են լուսանկարներում:

Մեկնաբանել