Facebook մեսենջերը սովորել է sms-ներ ուղարկել բջջային համարներին

Facebook սոցցանցի թարմացված բջջային մեսենջերը օգտատերերին հնարավորություն կտա հաղորդագրություններ ուղարկել մարդկանց, օգտագործելով նրանց բջջային հեռախոսահամարները, հաղորդում է TechCrunch-ը:

Սոցցանցն սկսել է թարմացված դիզայնով և մի շարք նոր գործառույթներով մեսենջերի Android տարբերակի փորձարկման գործընթացը: Դրանով հաղորդագրություններ ուղարկելու համար օգտատերը պետք է սոցցանցի իր անհատական էջում ավելացնի իր բջջային հեռախոսահամարը, որը գաղտնի կպահվի բոլորից:

Թարմացված մեսենջերն առայժմ հասանելի է սահմանափակ թվով Android օգտատերերի համար: Բջջային ծրագրի Android և iOS համակարգերի համար ամբողջական տարբերակը հասանելի կլինի մոտակա շաբաթների ընթացքում:

Մեկնաբանել