Թարմացված Skype 6.10-ը հասանելի է բեռնման համար

Microsoft-ը թողարկել է Skype բջջային ծրագրի թարմացված՝ 6.10 տարբերակը, որը հասանելի է միայն Windows օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումների համար, հաղորդում է Verge-ը:

Skype 6.10-ը ստացել է վերջերս թողարկված ամբողջական Windows 8.1 օպերացիոն համակարգի հետ աշխատելու հնարավորություն: Ամենայն հավանականությամբ փոփոխություններ են կատարվել ծրագրի ինտերֆեյսում, սակայն այդ մասին տվյալներ դեռ չեն հաղորդվում: Skype 6.10-ը անվճար տարբերակով կգործի դեռևս միայն անհատական համակարգիչների համար: Այն կարելի է բեռնել Microsoft-ի պաշտոնական կայքից:

Մեկնաբանել