ՆԱՏՕ-ին անդամակցությունը՝ Վրաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից. Իվանիշվիլի

Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցությունը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իսրայելցի դիվանգետնեևր հետ հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում, հաղորդում է «Գրուզիա օնլյանը»:
«Ցանկանում եմ նշել, որ մեր երկիրն իր ներդրումը կունենա Եվրաատլանտյան տարածքում անվտանգության ապահովման հարցում, և դա մեզ համար պատվաբեր առաքելություն է», -ասել է Իվանիշվիլին՝ հավելելով, որՎրաստանում ժողովրդավարության զարգացման ճանապարհին մի շարք բարդ խնդիրներ կան:
Նրա խոսքով՝ Վրաստանի տարածքները օկուպացված են, և բնակչությանը հնարավորություն չի տրվում վերադառնալու իրենց տները: «Վերջին մեկ տարում Վրաստանի կառավարությունը ոչ քիչ աշխատանքներ է կատարել վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման համար: Այս ամենի ֆոնին ռուսական զորքերը շարունակում են սպառազինել օկուպացման գոտին: Կառավարությունը այս խնդրի լուծման համար պրագմատիկ քայլերի է դիմում՝ միջազգային հանրության մասնակցությամբ», -ասել է Իվանիշվիլին:

Մեկնաբանել