Վրաստանի՝ պաշտոնից հեռացող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ապագան պետք է որոշի ժողովուրդը: Այս մասին հայտարարել է հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Գեորգի Մարգվելաշվիլին BBC-ի ռուսական ծառայության հետ հարցազրույցում:
«Ընդդիմության դերը սահմանվում երկրում նրա հեղինակությամբ: Վրաստանը եվրոպական կոնսոլիդացված ժողովրդավարություն ունեցող երկիր է: Անհնար է, որ Վրաստանում մեկ կուսակցություն լինի: Վրաստանում պետք է լինեն տարբեր կուսակցություններ, դա պետք է լինի ժողվրդավարական գործընթաց: Դա «Միացյալ ազգային շարժում» թե մեկ այլ կուսակցություն կլինի, կորոշի վրաց ժողվուրդը», -ասել է Մարգվե;աշվիլին:
Նրա խոսքով՝ ոչ թե նախագահները, այլ ժողվուրդն է որոշում՝ ինչ ազդեցություն կունենան քաղաքական ֆիգուրները երկրի զրագցման վրա:
«Սաակաշվիլին քաղաքկան այդ ֆիգուրներից : Սաակաշվիլիի ապագան պետք է ոչոշի ժովուրդը: Անկեղծ ասած՝ ես ելենելով այս իրվաիճակից, նրա քաղաքկան անցյալից, չեմ համարու, որ նա բարձր հեղինակություն ունի: Սակայն միևնույնն է, դա որոշում է ոչ թե նախագահաը, այլ ընտրությունները, ժողվուրդը», -ասել է Մարգվելաշվիլին: