Գերմանիան կդառնա Եվրոպայի առաջին երկիրը, որտեղ կթույլատրվի հերմաֆրոդիտ [արական և իգական սեռերին բնորոշ հատկանիշներ, այդ թվում` սեռական օրգաններ ունեցող] ծնված երեխաներին գրանցելիս, արական կամ իգական սեռի փոխարեն նշել «անորոշ» սեռ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Երեխայի ծնողները կունենան ծննդյան վկայականում «սեռ» սյունակը որոշ ժամանակով չլրացված թողնելու իրավունք: F-ի (female, իգական) կամ M-ի (male, արական) փոխարեն ծնողները կարող են ժամանակավորապես նշել X (անորոշ): Այս որոշման նպատակն այն է, որ հերմաֆրոդիտ երեխաների ծնողները ստիպված չլինեն շտապել սեռի «հստակեցման» վիրահատության հարցում:
Համաձայն վիճակագրության` աշխարհում հերմաֆրոդիտ է ծնվում 2 հազ. երեխայից մեկը: