Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեքսն Ադրբեջանին կոչ է արել ազատական բարեփոխումներ անցկացնել նախքան ԵԽ-ում նախագահությունն ստանձնելը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մուժնիեքսը կոչ է արել բանտերից ազատել ադրբեջանցի բոլոր ակտիվիստներին, լրագրողներին և ընդդիմադիրներին, որոնք ազատազրկվել են անհիմն մեղադրանքներով: Մուժնիեքսը նաև կոչ է արել Ադրբեջանին հարգել խոսքի և խաղաղ հավաքների իրավունքը:
Ռոտացիոն սկզբունքով Ադրբեջանըը 2014թ. մայիսին կես տարով կստանձնի Եվրոպայի Խորհրդի նախագահությունը: