Եգիպտոսում արտակարգ դրության ռեժիմը և պարետային ժամը նոյեմբերի 14-ից չեղյալ կհայտարարվեն

Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունը չի երկարաձգի արտակարգ դրության ռեժիմը, որն ավարտվում է նոյեմբերի 14-ին: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին տեղեկացրել է երկրի փոխվարչապետ Հուսամ Իսան:
Նրա խոսքերով՝ միաժամանակ կդադարի գործել նաև գիշերային պարետային ժամը, որը Եգիպտոսի մի շարք շրջաններում հայտարարվել էր օգոստոսի 14-ին: «Նոյեմբերի 14-ից հետո Եգիպտոսում կկիրառվեն անվտանգության ստանդարտ միջոցներ»,- ասել է Իսան:
Պարետային ժամը և արտակարգ դրության ռեժիմը հայտարարվել էին զինվորականների կողմից տապալված նախկին նախագահ Մուրսիի կողմնակիցների կազմակերպած բողոքի ակցիաները ցրելուց հետո:

Մեկնաբանել