Նոյեմբերի 4-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել Երևանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների և ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ:
Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ: Կողմերը քննարկել են Արևելյան գործընկերության` նոյմեբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին առնչվող հարցեր։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շարունակմանն ուղղված ջանքերին, միջազգային օրակարգի խնդիրների: