Հարավային Կորեայի Բուսան քաղաքում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) 10-րդ համաժողովի նոյեմբերի 4-ի նիստին համաժողովի պատվիրակների միաձայն քվեարկությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվել է Եկեղեցիների համաշխարային խորհրդի նախագահ` առաջիկա ութ տարիների համար, հաղորդում են Մայր աթոռի մամուլի դիվանից:
ԵՀԽ նախագահությունը բաղկացած է ութ անդամներից: ԵՀԽ նախագահների առաքելությունն է խրախուսել միջեկեղեցական և էկումենիկ հարաբերությունները, աշխարհում պաշտպանել մարդու իրավունքները, արդարությունն ու խաղաղությունը: