Ալիևի վարչակազմը հերքում է, որ Կրեմլը Բաքվի նկատմամբ ճնշում է գործադրում

Ադրբեջանը մտահոգված է Ռուսաստանում ապրող ադրբեջնաիցների ճակատագրով: Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը ադրբեջանական APA գործակալության հետ հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի կառավարությունն ու Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությունը բազմիցս ներկայացրել են խնդրի լուծման իրենց առաջարկները:

«Մենք մտահոգված ենք Ռուսաստանում տեղի ունեցող գոծրընթացներով և ուշադիր հետևում ենք՝ ինչ քայլեր է ձեռնարկում Ռուսաստանի կառավարությունն այս ուղղությամբ: Կարծում ենք՝ այս ամենը շուտով իր արդյունքները կտա», -ասել է Հասանովը:

Նա նաև հերքել է պնդումները, որ Ռուսաստանը այդ իրադարձությունները օգտագործում է որպես Բաքվի վրա ճնշում գործադրելու միջոց՝ նպատակ ունենալով հարկադրել Ադրբեջանին անդամակցել Մաքսային միությանը:

«Ռուսաստանի կառավարությունը ճնշում գործադրելու հիքմեր էլ չունի, և ԱՊՀ շրջանակում ստեղծվող միությունները, առաջ քաշվող նախաձեռնությունները և ինտեգրացիոն գործընթացները կատարվում են կամավոր հիմքի վրա: ԱՊՀ անդամ յուրաքանչյուր պետություն գնահատում է Մաքսային միությանն անդամակցելու դրական և բացասական կողմերն ու ըդնունում համապատասխան որոշում: Ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Ադրբեջանը հարցին զգոն են մոտենում: Այս կամ այն ուժերի՝ այդ իրադարձությունները որպես Ադրբեջանի նկատմամբ ճնշման գործադրման փորձերի որակումը անհիմն են: Ռուսաստանում մի շարք ոչ պաշտոնական ուժեր փորձում են այս գործընթացներն օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները փչացնելու համար», -ասել է Հասանովը: