Հայաստան կժամանի Վիկտոր Խրիստենկոն

Նոյեմբերի 6-ին աշխատանքային այցով Երևան կժամանի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն: Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի քարտուղար Հարությունը Բերբերյանը:

Նա նշեց, որ ՀՀ կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև նախատեսվում է հուշագրի ստորագրում: