Ուկրաինական «Օկեան Էլզի» խմբին Սարատովում տուգանել են` առանց անհրաժեշտ թույլտվություն ձևակերպելու աշխատելու համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով ՌԴ Միգրացիոն դաշնային ծառայության` Սարատովի մարզի վարչության հաղորդագրությունը:
Գերատեսչության տվյալներով` միգրացիոն ծառայության աշխատակիցները նոյեմբերի 2-ին չծրագրված ստուգում են իրականացրել Սարատովի սպորտի «Կրիստալ» Սառցե պալատում, որտեղ տեղի է ունեցել «Օկեան Էլզի» խմբի համերգը:
«Ստուգման ընթացքում պարզվել է, որ Ռուսաստանի տարածքում աշխատանքային գործունեություն իրականացնելու թույլատրման փաստաթղթեր երաժիշտները չունեն և չեն ձևակերպել»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում:
Արդյունքում խմբի ինը երաժիշտներին տուգանել են ընդհանուր 18 հազ. ռուբլու չափով, իսկ համերգի կազմակերպիչները պարտավոր են վճարել 225 հազ. ռուբլի «օտարերկրյա միգրանտներին ապօրինի կերպով աշխատանքի ներգրավելու» համար: