Ազատամարտիկի «աչքի գրող» բուժումը

Արցախյան պատերազմի մասնակից Մնացական Ավդալյանը ձեռք է բերել կարմիր գայլախտ հիվանդությունը: Նախագահական ընտրությունների շեմին Հոռոմ գյուղ այցելած Սերժ Սարգսյանը խոստացել էր բուժել նախկին զինվորին: Նախագահի խոստումը դեռ չի կատարվել: Մնացականը մեկնել էր Բելգիա բուժվելու նպատակով, սակայն այնտեղ նրան նույնպես մերժել են, ասել են՝ Հայաստանում ամեն ինչ արվում է կռված տղաների համար: