Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը գրություն է ուղղել Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին` «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին «ոստիկանությունում ծեծի ենթարկելու» հարցով:
Գրությունում մասնավորապես ասված է. «2013թ. նոյեմբերի 6-ին այցելել եմ ՀՀ Ոստիկանության Ձերբակալվածների պահման վայր և հանդիպում ունեցել նոյեմբերի 5-ի Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ձերբակալված անձանց հետ:
Նրանցից Շանթ Հարությունյանն ինձ հետ զրույցում հայտարարեց, որ նոյեմբերի 5-ի երեկոյան իր նկատմամբ բռնություններ են կիրառել անձամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և Ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը: Ըստ Շանթ Հարությունյանի` վերջինս սպառնալիքներ է հնչեցրել նաև իր որդու հասցեին և սեռական բնույթի հայհոյանքներ տվել, և այդ ընթացքում մի խումբ ոստիկաններ բռնած են եղել իր ձեռքերը:
Անձամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից բռնության ենթարկվելու մասին հայտարարեց նաև ձերբակալված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը:
Պրն Շահինյան, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի ը) կետի, 7-րդ hոդվածի բ) կետի համաձայն ակնկալում եմ, որ վերը նշված հայտարարությունները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քննության առնենք և արդյունքների մասին տեղյակ պահեք»:
Ոստիկանությունը նոյեմբերի 7-ին հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ, որում հերքել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարություն