Լուսանկարը` Ֆոտոլուրի
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 7-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել է, թե ինքը և իր տեղակալ Հունան Պողոսյանը բռնություն են գործադրել Մաշտոցի պողոտայում օրեր առաջ տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալված Շանթ Հարությունյանի և ազատամարտիկ Վարդան Վարդանյանի նկատմամբ, հաղորդում է Azatutyun.am-ը:
«Տրամաբանության բացակայություն եմ տեսնում: Նախ և առաջ, հազարից ավել մարդ կար էնտեղ՝ [ոստիկանության Կենտրոնականի] բաժնի շենքում, երկրորդը` եթե էս երկու տարիների ընթացքում նման դեպք է եղել, ուրեմն` սա էլ կարող է իրականությանը համապատասխանել»,- հայտարարել է Գասպարյանը՝ շարունակելով. -«Իհարկե, չի եղել և չէր կարող լինել նման դեպք: Հանձնաժողով, մեկուսարան ընդունել, բոլոր տեղերը ամեն ինչ ֆիքսվում է»:
«Սա նույնպես հիվանդ երևակայության արդյունքն էր: Ի՞նչ եք պատկերացնում հետո. ոստիկանապետը իրեն թույլ տար նման բան անել` Շանթից բա՞ն կմնար: Որտե՞ղ է տրամաբանությունը: Բացի դրանից՝ էնտեղ եղել են պատգամավորներ և այլն»,- ասել է ոստիկանապետը:
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:
Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում նոյեմբերի 6-ին գրառում էր կատարել, որում ներկայացրել էր նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ձերբակալվածների հետ հանդիպման մանրամասները: Դրանց համաձայն` «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը պատմել է ՀԱԿ պատգամավորին, որ ոստիկանապետն ու փոխոստիկանապետը բռնություն են գործադրել իր նկատմամբ: Այս կապակցությամբ Փաշինյանը նաև գրություն է ներկայացրել Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին:
Ոստիկանությունը, իր հերթին, հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում հերքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություն