Թուրքիայում կին պատգամավորներին հնարավորություն է տրվել տաբատով Թուրքիայի ազգային մեծ ժողով մտնել և մասնակցել նիստերին, հաղորդում է «Զաման» օրաթերթը: Փոփոխությունն ուժի մեջ է մտել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի սահմանադրական հանձնաժողովի հավանությունը ստանալուց հետո: Այսպիսով վերացվել է կանանց` տաբատով մեջլիս մտնելու արգելքը:
Այս փոփոխությանն իրենց մասնակցությունն են բերել կառավարող «Արդարություն և զարգացում», ազգայնամոլական «Ազգայնական շարժում» և քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունները: «Զամանը» գրում է, որ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունն իր «անտարբերությամբ» ևս նպաստել է տաբատ կրելու ազատության տրամադրմանը:
Վերջերս կատարված օրենսդրական փոփոխությամբ կին պատգամավորները հնարավորություն ստացան գլխաշորով մեջլիս մտնել, ինչը պատմական իրադարձություն էր Թուրքիայի համար: