«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հաճախականություններին անօրինական սարքերի միջոցով միջամտությունը վերացված է

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը տեղեկացնում է, որ ընկերությանը հատկացված հաճախականություններին իրականացվող միջամտության աղբյուրը՝ չարտոնված և անօրինական սարքերը, հայտնաբերվել են, և դրանց գործունեությունը դադարեցվել է:

Ինչպես հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից, վերը նշված խնդիրների պատճառով օպերատորի բաժանորդները որոշակի դժվարությունների են հանդիպել Երևանի կենտրոնական հատվածում՝ ներառյալ Իսահակյան, Թումանյան, Աբովյան, Տերյան, Մոսկովյան փողոցներին, ինչպես նաև «Կասկադ» համալիրի և մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանին հարող տարածքներում:

Անօրինական սարքերը հայտնաբերվել են, և դրանց գործունեությունը դադարեցվել է հեռահաղորդակցության ոլորտի համապատասխան մարմնի փորձագետների աջակցությամբ և նրանց հետ համագործակցաբար:

Օպերատորը տեղեկացնում է, որ հետագայում ևս ընկերությանը հատկացված հաճախականություններին միջամտող սարքերի չարտոնված և անօրինական տեղադրման ու օգտագործման դեպքում ընկերությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ օրինական քայլերը՝ վերը նշված սարքերի գործունեությունը կանխելու և դադարեցնելու համար:

Մեկնաբանել