Օտարերկրացիներին Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ կլինի միայն անձը հաստատող փաստաթուղթ: Այսպիսին է Վրաստանի՝ նախագահի պաշտոնից հեռացող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վերջին նախաձեռնություններից մեկը, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:
Սաակաշավիլիի աշխատակազմը հրապարակել է փաստաթղթերի ցանկը, որոնք անհրաժեշտ են քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացնելիս: Այսպես՝ չափահաս օտարեկրացուն անհրաժեշտ կլինի քաղաքացիություն ստանալու հայցով դիմում գրել և իր մոտ ունենալ միայն անձը հաստատող փաստաթուղթ ու դրա՝ նոտարի հաստատումով թարգմանությունը, որոնք պետք է ներկայացնել Սաակաշվիլիի աշխատակազմ:: Դրանից հետո երկրի նախագահը կդիտարկի հայցը և համապատասխան հրամանագիրը կստորագրի հնարավորինս կարճ ժամկետում: Մյուս կողմից՝ Սաակաշավիլին ցանկացողներին «շտապեցնում է», քանի որ իր լիազորությունների ավարտին մնացել է շուրջ մեկ շաբաթ. դրանք ավարտվում են նոյեմբերի 17-ին:
Սաակաշվիլին իր այս նախաձեռնությունը հիմնավորել է տնտեսական հանգմանքներով: Նրա խոսքով՝ Վրաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացողների մեջ շատ են գործարարները, որոնք բավական երկար ժամանակ է աշխատում են Վրաստանում, և քաղաքացիություն ստանալու դեպում առավել ակտիվ ներդրումներ կկատարեն:
Ըստ նրա նախկինում այս գործըթնացն իրականցնում էր արդարադատության նախարարությունը, և շատերը անհասկանալի պատճառներով մերժվել են: