ԱՄՆ-ն անհանգստացած է ՅՈՒՆԵՍԿՕ-ում իր ազդեցության նվազմամբ՝ գիտության, մշակույթի ոլորտներում գլոբալ խնդիրների լուծման որոշումներ կայացնելիս, որի պատճառը ԱՄՆ-ին ձայնի իրավունքից զրկելն է, քանի որ վերջինս հրաժարվել է վճարումներ կատարել: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին ասված է Նյու Յորքում ՄԱԿ-ի մշտական առաքելության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն նոյեմբերի 8-ին զրկվեց ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ում, ձայնի իրավունքից՝ ժամանակին պարտքը չվճարելու պատճառով: ԱՄՆ-ն չէր կատարել վճարումը՝ ի նշան ՅՈւՆԵՍԿՕ-ի անդամների ցուցակում Պաղեստինին ընդգրկելու մասին որոշման դեմ բողոքի:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ում ԱՄՆ-ի ձայնի կորուստը նվազեցնում է մեր ազդեցությունը այդ կազմակերպությունում, որը ձգտում է ամբողջ աշխարհում հասնել գերիշխանության այն հարցերի լուծման գործում, որոնք կարևորություն են ներկայացնում մեր երկրի համար, այդ թվում՝ կանանց ու աղջիկների իրավունքներ, մամուլի ազատություն, մշակութային արժեքների ճանաչում ու պաշտպանություն»,- ասված է հայտարարության մեջ:
«ԱՄՆ-ի գերիշխող դիրքը ՅՈՒՆԵՍԿՕ-ում մեծ նշանակություն ունի»,- ընդգծվում է հայտարարության մեջ: Միացյալ Նահանգների առաքելությունը խոստացել է, որ ԱՄՆ-ն կշարունակի մնալ կազմակերպության մեջ, կմասնակցի քննարկումներին և կպահպանի իր տեղը գործադիր խորհրդում մինչև 2015թ.:
ՅՈՒՆԵՍԿՕ-ում ԱՄՆ ներդրումները տարեկան $80 մլն են կազմել: