Հայ շախմատիստները Եվրոպայի առաջնությունում տոնել են առաջին հաղթանակը

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող Եվրոպայի տղամարդկանց և կանանց թիմային առաջնություններում ավարտվել է 2-րդ տուրը: Ինչպես հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը, Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամները հանդիպելով Մոնտենեգրոյի ընտրանու հետ 2.5:1.5 հաշվով հաղթանակ են տարել: Թիմին հաղթական միավոր է պարգևել Լևոն Արոնյանը, իսկ Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի:
Կանանց հավաքականը կրկին 3.5:0.5 խոշոր հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել, այս անգամ` Բելգիայի ընտրանու նկատմամբ:
Հաղթանակներ են տարել Աննա Հայրապետյանը, Մարիա Կուրսովան եւ Լիլիթ Գալոյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է խաղացել մրցակցի հետ:

Մեկնաբանել