Արարատում հաղթել է ՀՀԿ-ի թեկնածուն

Նոյեմբերի 10-ին Արարատում կայացած քաղաքապետի ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է իշխող Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Հայկ Հայկյանը, որը «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածու Սամվել Բարսեղյանից հավաքել է 300-ով ավելի ձայն, հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը:

Սամվել Բարսեղյանը ստացել է 4 124 ձայն, իսկ Հայկ Հայկյանը` 4 544: Անվավեր է ճանաչվել 160 քվեաթերթիկ:

Քվեարկության իրավունք ունեցող 13 218 ընտրողներից ընտրություններին մասնակցել է 8 921 մարդ:

Մեկնաբանել