ԵՄ-ն Վիլնյուսից առաջ «կշոշափի» Ադրբեջանի տրամադրությունը

Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ը կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովից առաջ Բաքու կայցելեն Եվրամիության ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանում Լեհաստանի դեսպան Միխայիլ Լաբենդան, հաղորդում է ադրբեջանական haqqin.az-ը:

Նրա խոսքով՝ նոյեմբերի 20-ին Բաքու կայցելեն Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին և Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը՝ քննարկելու կայանալիք գագաթաժողովի հարցերը:

Մի շարք փորձագետների կարծիքով՝ այցի նպատակը նախնական արդյունքների ամփոփումն է և Ադրբեջանի տրամադրության «շոշափումն» է, քանի որ Բաքուն ակնարկել էր գագաթաժողովի անտեսելու մասին, Եթե Բրյուսելը չդադարեցնի ճնշումներ գործադրել Բաքվի նկատմամբ ժողովրդավարությանն առնչվող մի շարք հարցերում:

Մեկնաբանել