Նոյեմբերի 12-13-ին` առավելապես արևելյան շրջաններում, 16-ին` շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 14-15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Ինչպես հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-ի գիշերը կնվազի 1-2 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 12-13-ին սպասվում է ամպամածություն, կա թույլ տեղումների հավանականություն:
Նոյեմբերի 14-15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 16-ին սպասվում է թույլ անձրև: