Շվեյցարիայի նախկին նախագահ, արտաքին գործերի երկարամյա նախարար, ներկայումս՝ Ժնևի համալսարանում միջազգային հարաբերություններին նվիրված դասախոսությունների շարքի ղեկավար Միշլին Կալմի-Ռեյի հրավերով նոյեմբերի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ծավալուն դասախոսությամբ հանդես է եկել Ժնևի համալսարանում: Ինչպես հաղորդում են Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից, դասախոսությանը ներկա է գտնվել նաև Ժնևի համալսարանի ռեկտոր Ժան-Դոմինիկ Վասալին:
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է միջազգային, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին: