Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում նոյեմբերի 14-15-ը անցկացվում է «4M – լրագրություն և նոր մեդիա» տարածաշրջանային մեդիա համաժողովը:
Համաժողովին մասնակցում են հրավիրված հյուրեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Նիդեռլանդներից, Լիբանանից, Մեծ Բրիտանիայից, Բելառուսից: Ֆորումի ընթացքում քննարկվում են սոցիալական մեդիայի նոր հնարավորությունները, որոնք նպաստում են լրատվամիջոցների զարգացմանը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում է BBC Media Action ծրագրի շրջանակում: Նախագծի կազմակերպիչը Canal France International-ն (CFI) է:
Քննարկումներն անցկացվում են IREX մուլտիմեդիա կենտրոնում:
Համաժողովի ընթացքին կարող եք հետևել ՍիվիլՆեթի ուղիղ եթերում:
Մեդիա ֆորումի մասին առավել մանրամասն` այստեղ: