Հռոմի պապը Իտալիայի նախագահի մոտ ընդունելության է գնացել Ford Focus-ով

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Իտալիայի նախագահի մոտ ընդունելության է գնացել կապույտ Ford Focus ավտոմեքենայով, որին ուղեկցել է ոչ մեծ շարասյունն՝ առանց հատուկ ձայնային ազդանշանների:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, պալատի ներսում Ֆրանցիսկոս պապը դանդաղ քայլել է նախագահ Ջորջո Նապոլիտանոյի կողքին՝ ճանապարհին ողջունելով աշխատակիցներին և նրանց երեխաներին:
Ֆրանցիսկոս պապը չի օգտվում պապական ատրիբուտներից, այդ թվում՝ անվտանգության ծառայությունից: Նրա ցանկությունն է ավելի մոտ լինել իր ժողովրդին: Վատիկանում կաշառակերությունը վերացնելու նպատակով ձեռնարկված քայլերը մեծացրել են վստահությունը քաղաքացիների և հավատացյալների շրջանում:

Մեկնաբանել