Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գնահատականներով Ֆիլիպիններում«Հայան» թայֆունի հետևանքով տուժել է 13 մլն մարդ՝ այդ թվում՝ 5 մլն երեխա, հաղորդում է BBC-ն:
ՄԱԿ-ը բնության տարերքից տուժած շրջաններում մարդասիրական վիճակը գնահաըում է աղետալի՝ նշելով, որ ողբերգության մասշտաբը ցնցել է ողջ աշխարհը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան կես միլիոն մարդ թայֆունի հետևանքով մնացել է առանց տանիքի և ներկայում ապրում է բաց երկնքի տակ:
Ֆիլիպինների իշխանությունների գնահատականներով՝ տարերային աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 3 հազ. 500 մարդ: