Դժբախտ պատահար Թեղուտում. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է

«Վալեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող Թեղուտի հարստացման ֆաբրիկայի շինհրապարակում նոյեմբերի 15-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել. թեղուտցի 33-ամյա բանվոր Արման Ալիխանյանը սայթաքել և երրորդ հարկից ընկել է: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» անդամ Արթուր Գրիգորյանը: Վերջինիս տեղեկություններով՝ սա արդեն երրորդ նմանատիպ դեպքն է այս ֆաբրիկայում:

Արման Ալիխանյանը եռակցելիս է եղել աշխատանքային ցանցը, որը հետագայում պետք է քանդվեր և պատ շարվեր: Տուժածը, որն աշխատանքներն առանց ապահովագրության է կատարել, ստացել է բազմաթիվ ծանր մարմնական վնասվածքներ. կոտրվել է ողնաշարը, ունի գլխուղեղի վնասվածք: Ներկայում նա գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Բժիշկները նրա վիճակը գնահատում են՝ ծայրահեղ ծանր: Արմանը ամուսնացած է, ունի 2 տարեկան երեխա:

Լուսանկարը՝ «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել