Վրաստանի նորընտիր նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին երդվել է Թբիլիսիում կայացած երդմնակալության արարողության ընթացքում, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»։
«Ես՝ որպես Վրաստանի նախագահ, խոստանում եմ հետևել Վրաստանի Սահմանադրությանը և անել ամեն ինչ`միասնականության և երկրի բարգավաճման համար»,-ասել է նա։
Երդմնակալությունից հետո հնչել է Վրաստանի օրհներգը։ Մարգվելաշվիլին ընդունել է զինծառայողների շքերթը՝ ստանձնելով Գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները։
Երդմնակալությանը մասնակցել են Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, կաթողիկոսը, 53 երկրների պատվիրակություններ։
Երդման արարողությունից հետո Մարգվելաշվիլին պաշտոնապես դարձավ Վրաստանի նախագահ։
Վրաստանում հոկտեմբերի 27-ին կայացած նախագահական ընտրություններում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն, ձայների ավելի քան 62%-ով հաղթող է ճանաչվել «Վրացական երազանք» կուսակցությունից Գիորգի Մարգվելաշվիլին: Երկրորդ տեղում Դավիթ Բաքրաձեն է` ձայների մոտ 22%-ով, երրորդում` Նինո Բուրջանաձեն` ավելի քան 10%-ով: