Նոյեմբերրի 20-ին Վրաստանի խորհրդարանը վստահություն հայտնեց Իրակլի Գարիբաշվիլիի գլխավորած նոր կառավարությանը, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:
Խորհրդարանական փոքրամասնությանը` նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներին, նոր կառավարության կազմը չի գոհացրել: Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները հայտարարել են, որ «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո տնտեսական աճը կասեցվել է, կրճատվել են աշխատատեղերը:
Չնայած փոքրամասնության` նոր կառավարությանը դեմ քվեարկելու որոշմանը, Գարիբաշվիլիի կաբինետը ստացել է խորհրդարանի վստահության քվեն` 93 կողմ, 19 դեմ հարաբերակացությամբ:
Խորհրդարանի 150 մանդատներից իշխող դաշինքին են պատկանում 85-ը, Սաակաշվիլիի կուսակցությանը` 52-ը, և ևս 13 պատգամավորներ անկուսակցական են:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին հայտարարել է, որ երկու օրվա ընթացքում օրենսդիրի որոշումը կուղարկվի նախագահին, որը կհաստատի նոր վարչապետին: