Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչ Լորան Կորբազին, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի կարևոր մարդասիրական դերակատարությունը հակամարտություններից տուժած տարածաշրջաններում և նշել, որ Հայաստանը բարձր է գնահատում կազմակերպության հետ հաստատված արդյունավետ համագործակցությանը:
Լորան Կորբազն էլ ընդգծել է, որ ԿԽՄԿ-ն ստեղծման օրվանից հանդիսանում է անկախ և չեզոք կազմակերպություն, որի նպատակը ճգնաժամային իրավիճակներում հայտնված մարդկանց օժանդակությունն է:
Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել կազմակերպության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ առնչվող մարդասիրական գործունեության կապակցությամբ:
Զրուցակիցները հանգամանալից քննակել են Հայաստանի և ԿԽՄԿ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: