Վրաստանում Ստալինի արձանի ապամոնտաժման համար հայտամրցույթ կհայտարարվի

Խորհրդային միության նախկին առաջնորդ Իոսիֆ Ստալինի՝ Վրաստանի Թելավի քաղաքում արձանի ապամոնտաժման համար հայտամրցույթ կհայտարարվի: Արձանը տեղադրել են Ստալինի երկրպագուները՝ առանց տեղական իշխանության հետ փոխհամաձայնության, հաղորդում է «Էխո Կավկազա» օնլյան պարբերականը:

Թելավիի քաղաքապետի խոսքով՝ աշխատանքների համար կպահանջվի ավելի քան 1000 լարի, հետևապես ապմոնտաժման աշխատանքների համակարգման համար հայտամրցույթ կհայտարարվի, սակայն կոնկրետ որքան գումար կպահանջվի՝ նա հստակ չի նշել:

Սեպտեմբերի սկզբին Թելավիի քաղաքապետարանը պահանջել էր, որ ապամոնտաժմամբ զբաղվեն արձանը տեղադրողները՝ «Ստալին» կազմակերպության անդամները:

Թելավիում Ստալինի 3 մետրանոց արձանը տեղադրվել է սեպտեմբերի 1-ին՝ Երկրորդ աշխարհամարտին նվիրված հուշակոթողի մոտ: Տեղադրվելուց հետո արձանը կարմիր էր ներկվել և վրան գրվել է «մարդասպան» ու այլ գրություներ:

Քաղաքային խորհրդի նախագահ Զուրաբ Բուցկուրիձեն հայտարարել է, որ արձանի տեղադրման նախաձեռնողները թույլտվություն ունեցել են, սակայն այն տրվել է նախկին քաղաքապետի կողմից:

Թելավիում նախկինում ևս եղել է Ստալինի արձան, սակայն այն ապամոնտաժվել է ԽՍՀՄ փլուզումից հետո:

Վրաստանում Ստալինի արձանի է ներկման դեպք էր արձանգարվել նոյեմբերի 19-ին՝ Չոխաթաուրի քաղաքում:

Մեկնաբանել