ՀԱԿ-ն աջակցում է կենսաթոշակային պարտադիր վճարումների դեմ բողոքող նախաձեռնությանը

Նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրես խմբակցության նիստ, որի ընթացքում քննարկվել է դեկտեմբերի 4-ին ԱԺ նիստում քննարկվելիք Հայ Ազգային Կոնգրեսի` «Համատարած և համակարգված կոռուպցիա» հարցապնդման ներկայացման հարցը, ինչպես նաև նիստում ներկայացվելիք ԱԺ որոշման նախագիծը:
Ինչպես հաղորդում են ՀԱԿ մամուլի ծառայությունից, քննարկվել է նաև կենսաթոշակային պարտադիր վճարումների դեմ բողոքող նախաձեռնության դիմումը, և որոշվել է, որ Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը պատրաստ է իր ստորագրությունները տրամադրել, ցանկացած օր նույն հարցով արտահերթ նիստ հրավիրելու համար:

Մեկնաբանել