Վրաստանի նախագահի նորացված կայքը նոյեմբերի 22-ի գիշերից սկսել է գործել: Մասնագետներին ընդամենը մի քանի օր է պահանջվել նոյեմբերի 17-ին տեղի ունեցած երդմնակալության արարողությունից հետո կայքը նորացնելու համար:
Նորացված կայքում տեղադրված է նոր նախագահի կենսագրությունը, երդմանակալության արարողության լուսանկարներ, նոր նախագահի ստորագրած փաստաթղթերի պատճեններ:
Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անունը հիշատակվում է միայն մեկ պարբերության մեջ՝ պատմական ակնարկում, ըստ որի՝ նա 2004-2013թթ. եղել է Վրաստանի նախագահ:
Կայքը նախկինի պես եռալեզու է՝ վրացերեն, անգլերեն, ռուսերեն:
Վրաստանի նախկին նախագահ Սաակաշավիլիի լիազորությունները ավտոմատ կերպով դադարել են նոյեմբերի 17-ին Մարգվելաշվիլիի երդմնակալությունից հետո: