Ալիևի լեգիտիմությունը կասկած չի հարուցում. ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովը Վիեննայում նոյեմբերի 22-ի նիստին հավանություն է տվել Ադրեջանում հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ իր զեկույցին, հաղորդում է ադրբեջնական APA գործակալությունը: ԵԽԽՎ զեկույցի հեղինակ Ռոբերտ Վալտերը նշել է, որ խորհրդարանականները և միջազգային դիտորդները ընտրությունները գնահատել են որպես ադրբեջանցի ժողովրդի կամքի արտահայտում:

«Ինձ մտահոգել է, որ միջազգային դիտորդները միասնական դիրքորոշում չեն դրսևորել: Սակայն այն, որ ԵԱՀԿ միջազգային մյուս դիտորդներից տարբեր դիրքորոշում ունի, նորություն չէ: Իհարկե Ադրբեջանում կան որոշակի խնդիրներ: Ընտրությունների օրը մեր դիտորդները մի շարք խնդիրներ և թերություններ են արձանագրել: Ադրբեջանում ժողովրդավարական գործընթացները պետք է շարունակվեն, և մենք ևս պետք է շարունակենք այդ ուղղությամբ մեր աշխատանքները: Ընտրությունների արդյունքները վկայում են, որ Իլհամ Ալիևը ստացել է ձայների ավելի քան 85%-ը: Նա լեգիտիմ նախագահ է, և այդ փաստը կասկած րի հարուցում», -ասել է Վալտերը:

Մեկնաբանել