ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին չի մասնակցի ԵԱՀԿ շրջանակում նախարարների՝ Ուկրաինայում դեկտեմբերի 5-6-ը կայանալիք հանդիպմանը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Ջեն Պսակիին:
Վերջինս նշել է, որ նման որոշումը կապված է Քերիի աշխատանքային զբաղվածությամբ:
Պսակին ընդգծել է, որ միջազգային այդ հանդիպմանն ամերիկյան պատվիրակությունը գլխավորելու է ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը:
Միաժամանակ Պսակին ակնարկել է, որ ԱՄՆ-ի այդ գործողությունները կապված են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական գործընթացի դադարեցման հետ, ինչի կապակցությամբ Վաշինգտոնն արդեն հայտնել է իր դիքորոշումը:
Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը դադարեցրեց Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագրի նախապատրաստումը՝ դա պարզաբանելով Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման անհարժեշտությամբ։
Ուկրաինայի կառավարության կարգադրության մեջ նշվում էր, որ համաձայնագրի շուրջ աշխատանքների դադարեցման որոշումն ընդունվել է «ի շահ ազգային անվտանգության»։
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հեռախոսազրույցում նշել էր, որ ԱՄՆ հիսթափված է ուկրաինական կառավարության որոշմամբ: