Աշոտ Դանիելյանը` սամբոյի աշխարհի չեմպիոն

Սանկտ Պետերբուրգում անցկացվող Սամբոյի աշխարհի առաջնության 82 կգ քաշային կարգում հայ սամբիստ, ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը, առավելության հասնելով ռուսաստանցի Ռյաբովի նկատմամբ, դարձել է աշխարհի չեմպիոն:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, բրոնզե մեդալների են արժանացել Երջանիկ Կարապետյանը` 48 կգ, Սոսե Բալասանյանը` 52 կգ, Տիգրան Կիրակոսյանը` 52 կգ և Մավրիկ Նասիբյանը` 74 կգ:
Այսպիսով` հայ սամբիստները աշխարհի առաջնությունից հայրենիք կբերեն 5 մեդալ, որից մեկը` ոսկե, չորսը` բրոնզե:

Միաժամանակ` սամբոյի զարգացման գործում ներդրած ավանդի համար մարզաձևի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ հոբելյանական մեդալով է պարգևատրվել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Մեկնաբանել