«Գազպրոմը» Ուկրաինայի հետ գազային պայմանգրերը չի վերանայում

Ռուսական գազային հսկայի՝ «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ գազային պայմանագրերում որևէ փոփոխություններ չեն նախապատրաստվում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նոյեմբերի 24-ին Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը ուկրաինական ICTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Մոսկվան մտադիր է վերանայել է գազի գինը, քանի որ Կիևը դադարեցրել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը:

Կուպրիյանովը նշել է, որ տեղյակ չէ Ուկրաինայի կառավարությանը տված խոստումների մասին, և խորհուրդ է տվել այս հարցի պատասխանն ստանալու համար դիմել Ազարովին: «Մենք դա չենք մեկնաբանում», -ասել է Կուպրիյանովը:

Մեկնաբանել