Google Glass-ի հատուկ դասընթաց` «Թումո»-ում

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 2014թ․ հունվարին կիրագործի Google Glass-ի իր առաջին դասընթացը, որի ընթացքում մասնակիցները կստեղծեն հավելվածներ (application) այդ ինտերակտիվ սարքի համար, ասված է կենտրոնի տարածած հաղորդագրությունում:

Google Glass-ը ակնոցի տեսքով կրելի համակարգիչ է, ունի տեսախցիկ և էկրան, որոնք հնարավորություն են տալիս տեսնել նկարներ և օգտատիրոջ միջերեսը։

Հայաստանում Google Glass-ն առաջին անգամ ներկայացվել է 2013թ. սեպտեմբերին՝ Google ընկերության ավագ ծրագրավորող Իգոր Մահանյոկի ելույթի ընթացքում «Թումո»-ում կայացած DevFest Armenia կոնֆերանսի ժամանակ։ Դասընթացի ընթացքում կներկայացվի Google Glass-ի ծրագրային փաթեթը՝ հնարավորություն տալով մասնակիցներին ստեղծելու Google ակնոցի պարզ հավելված սիմուլյատորի միջոցով, այնուհետև փորձարկել և հարմարեցնել այն՝ օգտագործելով հենց Google Glass սարքը։

«Թումո»-ում նշում են, որ պիլոտային այս նախագիծը բաց կլինի սահմանափակ թվով պատանիների համար՝ ներգրավելով և´ «Թումո»-ի սաներին, և´ բուհերի ուսանողներին։ Մասնակցության պայմանները կհայտարարվեն 2013թ. դեկտեմբերին «Թումոյի» կայքում ևՖեյսբուքյան էջում։

Մեկնաբանել