Եվրամիությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում քննադատել է Ռուսաստանին՝ Ուկրաինայի նկատմամբ ճնշում գործադրելու համար:
Հայտարարությունում, որը հրապարակվել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել Բարոզուի անունից, ասված է, որ չնայած հզոր ճնշմանը՝ Կիևը դեռ պահպանում է Եվրամիության՝ գործընկերության շուրջ Բրյուսելի առաջարկի ընդունման հնարավորությունը: Փաստաթղթի հեղինակները մատնանաշում են, որ Ուկրաինայի քաղաքացիները վերջին օրերին արտահայտել են հենց այդ ցանկությունը:
«Արևելյան մեր գործընկերոջ՝ Եվրամիության հետ իր հարաբերությունների ամրապնդումը կատարավում է ոչ ի վնաս մյուս հարևանների, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների», -ասված է փաստաթղթում:
Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները նշում են, որ մեծ հույսեր են կապում Վիլնյուսի գագաթաժողովի հետ:
Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարությունը հայտարարել է, որ դադարեցրել է Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագրի նախապատրաստումը՝ ելնելով Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման անհարժեշտությունից:
Կիևում, ինչպես նաև երկրի մի շարք այլ քաղաքներում որոշմանը եվրաինտեգրաման աջակիցներն արձագանքել են ցույցերով, որոնց ընթացքում տեղի են ոստիկանների հետ բախումներ, ոստիկանությունը նաև արցունքաբեր գազ է կիրառել: