Թուրքական HAVELSAN ընկերությունը միացել է Ադրբեջանում ռազմական նոր օդակայանի շինարարական աշխատանքներին: Այս մասին տեղեկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Սադիկ Յամաջը, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:
Նրա խոսքով՝ սկզբանպես նախատեսվել է Սիթալչայ օդակայանի արդիականացման աշխատանքների իրականացում, սակայն այնուհետ Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ ծրագրերը փոխվել են:
Հիմնական շինարարական աշխատանքերն իրականցնելու է թուրքական «Կոզա Սավնումա» ընկերությունը, իսկ HAVELSAN -ը կապահովի օդակայանի էլեկտրոնային համակարգերի, ինտեգրման և ծրագրավորման աշխատանքները: