Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 26-ին հրամանագիր է ստորագրել Արա Այվազյանին Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով` այս պաշտոնում նշանակվել է Արտակ Ապիտոնյանը: Վերջինս 2012թ. հունվարի 12-ից զբաղեցնում էր նախագահի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը:
Դեսպանի նստավայրը կլինի Ստոկհոլմը: