Արցախը կենսաթոշակային նոր համակարգին կանցնի 2015թ. հունվարից

Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հերթական նիստը, հաղորդում են Արցախի գործադիր մարմնի մամուլի ծառայությունից:

Նիստին ներկայացվել է 2014թ. պետբյուջեի նախագիծը, որով նախատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 9 տոկոս աճ: Որոշում է ընդունվել, որ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԼՂՀ-ում բարձրացվելու են պետական աշխատողների աշխատավարձերը, սակայն մի տարբերությամբ՝ ցածր և միջին աստիճանի աշխատողների աշխատավարձերը կբարձրացվեն նույն չափով, ինչպես ՀՀ-ում, իսկ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը՝ 20 տոկոսով քիչ, քան ՀՀ-ում:

Արցախում 2015թ. հունվարից անցում կկատարվի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին՝ ի տարբերություն ՀՀ-ի, որտեղ նախատեսվում է անցումը կատարել 2014թ. հունվարից:

Մեկնաբանել