Կիև․ հազարավոր ուսանողներ միացել են Անկախության հրապարակի ցույցին

Կիևի մի քանի համալսարանների 5 հազ․ ուսանողներ եկել են Կիևի անկախության հրապարակ, որտեղ շարունակվում է ակցիան՝ ի աջակցություն Ուկրաինայի եվրաինտեգրման, հաղորդում է ուկիրաինական «Ունիան» գործակալությունը։

Ուսանողները ուկրաինացի գրող Տարաս Շևչենկոյի արձանի մոտից երթով անցել են Կրեշչատիկ փողոցով մինչև Անկախության հրապարակ։

Անկախության հրապարակում ցուցարարներն ուսանողներին դիմավորել են ծափողջույններով։ Երիտասարդությունը վանկարկում է «Ուսանողական դասադուլ», «Ուկրաինան Եվրոպա է» և «Միասին և մինչև վերջ» կարգախոսներ։

Ուկրաինայում բողոքի ակցիաներն ու ցույցերը սկսվել են նոյեմբերի 21-ին՝ երկրի կառավարության՝ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու որոշման ընդունումից հետո։

Ցուցարարները Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրում են պահանջում։ Ակցիաների ընթացքում տեղի են ունենում բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև, կիրառվում է արցունաքաբեր գազ։

Մեկնաբանել