Պետական մեղադրանք Բոսնիա և Հերցոգովինայի նախագահին` լիազորությունների չարաշահման համար

Բոսնիայի և Հերցոգովինայի Դաշնության դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկրի նախագահ Ժիվկո Բուդումիրին դատապարտյալներին համաներում հայտարարելու վերաբերյալ անօրինական որոշման ընդունաման, ինչպես նաև պետական միջոցները սեփական կարիքների համար ծախսելու հարցով, հաղորդում է BBC-ն:

Դատախազությունը մեղադրական եզրակացություն է նախապատրաստել գործով անցնող 7 մեղադրյալների նկատմամբ: Բացի նախագահից մեղադրանք է ներկայացվել նաև նրա մերձավոր համախոհների նկատմամբ, այդ թվում խորհրդական Պետար Բարիշիչի և արդարդատության նախարար Զորան Միկուլիչի:

Մեղադրական եզրակցության համաձայն` նախագահը մեղադրվում է համաներման մասին որոշումն ընդունելիս իր լիազորությունների չարաշահման մեջ: Ընդ որում` որոշմանը ընդունմանը, ըստ դատախազության, միջամտել են քաղաքական և քրեական շրջանակից ներկայացուցիչներ:

Բոլոր յոթ մեղադրայլները մեղադրվում են պաշտոնական լիազորությունների չարաշհաման, նյութական նվերների ստացման և հանձնման, ինչպես նաև անօրինական միջնորդությունների մեջ: Դատախազությունը մտադիր է նրանց մեղքն ապացուցել 79 վկաների և երեք փոձագետների միջոցով:

Բուդիմիրը, որը չի ընդունում իր մեղքը, ձերբակալվել էր դեռ ապրիլի 26-ին Սարաևոյում լայնամասշտաբ գործողության ընթացքում, սակայն մեկ ամիս անց ազատ էր արձակվել, քանի որ Սահմանադրական դատարանը նրա խափանման միջոցը վերանայելու մասին որոշում էր ընդունել: Բուդիմիրը մեղադրվում է նաև անօրինան զենքի պահման մեջ:

Մեկնաբանել