Նոյեմբերի 27-ին Իտալիայի Սենատը բաց քվեարկությամբ երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին սենատորի կարգավիճակից զրկելու մասին որոշում է ընդունել: Այս որոշմամբ Բեռլուսկոնին կորցնում է նաև պատգամավորի իր անձեռնմխելիությունը, հաղորդում է BBC-ն:
Բեռլուսկոնին մինչև վերջին պահը հակադրվել է հարցը քվերակության դնելուն, քանի որ, կորցնելով սենատորի կարգավիճակը, այս դեքպում նրան կարող են ձերբակալել բազմաթիվ մեղադրանքների պայմաններում:
Մասնավորապես` 2013թ. օգոստոսի 1-ին Իտալիայի Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել Վերաքննիչ դատարանի որոշումը` նրա հիմնադրած Mediaset խմբի ֆինանսական զեղծարարությունների վերաբերյալ: Բեռլուսկոնին գործով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն պատժի ժամկետը մեկ տարի կրճատվել էր 2006թ. համաներման մասին օրենքի համաձայն:
Չնայած այս հանգամանքին` մի շարք փորձագետներ նրան համարում են Իտալիայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը, որն ունի տասնյակ հազարավոր կողմնակիցներ: