Վրաստանի խորհրդարանում «հագել են» Ուկրաինայի դրոշը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ պատգամավորները նոյեմբերի 27-ի նիստին Վրաստանի խորհրդարանում դահլիճ են եկել Վրաստանի, Ուկրաինայի և Եվրամիության դրոշներով` ի նշան Ուկրաինայում եվրաինտեգրման կողմնակիցների ցույցերի աջակցության, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Նրանք ավելի վաղ հանդես են եկել ի աջակցություն ուկրաինացի ժողովրդի եվրոպական ձգտումներին ուղղված հատուկ հայտարարություն նախապատրաստման նախաձեռնությամբ, ընդ որում` Ռուսաստանի հասցեին ուղղված քննադատությամբ:

Այն բանից հետո, երբ պատգամավորները դրոշներով մտել են դահլիճ, նրանցից այդպիսի դրոշներ է խնդրել նաև խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին: Նրա խոսքով` այս հարցի շուրջ խորհրդարանական ընդդիմության հետ իշխող մեծամասնության տեսակետը համընկնում է: «Ուկրաինան մեր ռազմավարական գործընկերն է, և մենք աջակցում ենք նրա եվրաինտեգրմանը: Ուրախ ենք, որ մեր տեսակետը ընդդիմության հետ այց հարցում համընկնում է», -ասել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դոլիձեն:

Մեկնաբանել