Վերջին զարգացումների արդյունքում Արևելյան գործընկերությանը տրվող նշանակությունը նվազելու է. Բ. Նավասարդյան

Լուսանկարը` ՍիվիլՆեթի

Տրամադրությունները Եվրոպայում այնպիսին են, որ այսօր հռչակագրային տիպի փաստաթղթերը ընդամենը մի տեսակ վարկաբեկիչ դերակատարություն կարող են ունենալ ամբողջ նախաձեռնության համար. «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Արևելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը, հաղորդում է Azatutyun.am-ը:

Նա կարծում է, որ վերջին զարգացումների արդյունքում նշանակությունը, որը տրվում էր Արևելյան գործընկերությանը, նվազելու է, Եվրամիության ընդլայնման դեմ հանդես եկող երկրների ազդեցությունն էլ՝ ամրապնդվելու:

Նավասարդյանի գնահատմամբ` դրա ապացույցը Արևելյան գործընկերության գագաթնաժողովին զուգահեռ Վիլնյուսում ընթացող քաղաքացիական հասարակության ինստիտուտների կոնֆերանսն է: Այնտեղ նախօրոք պլանավորված բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաների ելույթները հանվում են:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Մեկնաբանել